Բաժիններ՝

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին թափված քարերը հեռացվել են

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 9-ին, ժամը 07:54-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկակարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են ավտոճանապարհի վտանգավոր հատվածը։

Ճանապարհը շահագործող ընկերության աշխատակիցներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը. երթևեկությունը վերականգնվել է:

Նշվում է, որ հնարավոր վտանգը կանխելու նպատակով փրկարարները նշված հատվածում իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս