Ռոսելը Հռոմի Պապին հրավիրել է Նոու Կամպ
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը պաշտոնական նամակ է ուղարկել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Նա կաթոլիկների առաջնորդին հրավիրել է ներկա գտնվել կատալոնացիների հանդիպումներից մեկին: Իր նամակում Ռոսելը շեշտել է, որ ինքը մայրական կողմից արգենտինական արմատներ ունի, իսկ «Բարսայի» կազմում հանդես են գալիս Լիոնել Մեսսին և Խավիեր Մասկերանոն: Հիշեցնենք, որ Հռոմի Պապն արգենտինացի է և հանդիսանում է «Սան-Լորենցոյի» երկրպագու:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը