Բաժիններ՝

Ծառը մանրացնելու ժամանակ կոճղը գլորվել և ընկել է այդ պահին բենզասղոցը օգտագործող տղամարդու վրա. հայտնաբերվել է նրա դին

Այսօր 168.am-ը տեղեկություն ստացավ, որ նախօրեին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Իջևանի տարածաշրջանի Գանձաքար բնակավայրի լճերի հատվածում: Կա դի և տուժած քաղաքացի

ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից մեր տեղեկությունը հաստատեցին:

«Հունիսի 3-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ Գանձաքար բնակավայրի սկզբնամասից Գանձաքար բնակավայրի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Ն-ի դին ավտոմեքենայով իջեցնում են Գանձաքարի լճեր կոչվող տարածք: Հայտնել են նաև, որ ևս տուժած մեկ քաղաքացի կա, ում նույնպես տեղափոխում են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը Անդրանիկ Ն-ն 44-ամյա համագյուղացու հետ Գանձաքար բնակավայրի «Կռկթար» կոչվող սարամասին հարակից անտառամասում քամատապալ ծառը մանրացնելու ժամանակ կոճղը գլորվել և ընկել է այդ պահին բենզասղոցը օգտագործող Անդրանիկ Ն-ի վրա, այնուհետև հարվածել մյուս տղամարդուն։

Կարդացեք նաև

Անդրանիկ Ն-ն մահացել է, իսկ 44-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Հաղորդումն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն»,- նշեցին ոստիկանությունից:

Տեսանյութեր

Լրահոս