Հայ շախմատիստները Հնդկաստանում կմասնակցեն աշխարհի Մ20 առաջնությանը
Հունիսի 2-ից 13-ը Հնդկաստանի Գանդինագար քաղաքում կանցկացվի 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը, հայտնում է armsport.am-ը:
Հայաստանից մասնակցում են Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Մարիամ Մկրտչյանը և Միլենա Գասպարյանը:
Առաջնության առաջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 2-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 13:30-ին: