Բաժիններ՝

Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) 15 ուղղաթիռ գնելու պայմանագիր է կնքել ռուսական ընկերության հետ։

Այս հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Կարմիր մահիկի ընկերության պաշտոնյայից ստացված տեղեկությանը։

Գործարքի արժեքը կազմում է մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլար։

Ռուսական ընկերությունը հայտարարել է, որ հավանաբար մինչև իրանական ընթացիկ տարվա վերջ (2025 թվականի մարտ) կկարողանա չորս ուղղաթիռ մատակարարել։ Այնուամենայնիվ, պայմանագիրը պետք է վերջնական տեսքի բերի Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս