Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դեպի «Բագրատաշեն» տանող ճանապարհները. ՊԵԿ
Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից նշում են, որ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով ՊԵԿ–ը զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից։