Արմավիրի մարզում Վերջին զանգի 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում
Այսօր՝ մայսիսի 24-ին, ավտվոթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արմավիրի մարզիի բնակիչ 19-ամյա Հենրիկ Այդինյանը իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու հայտնվել ձորակում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Արմավիրի մարզի ԳԳՄ-ի Վաղարշապատի աշխատակիցները:
Վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Նա մասնակցելիս է եղել վերջին զանգի միջոցառմանը: