Երբ ես ու իմ ընկերները պայքարում էինք նիկոլիզմի դեմ, քաղաքական ուժերի 90%-ը Նիկոլի ջատագովներն էին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրերս կատարած իր գրառմանը և դրա շուրջ ծավալված քննարկումներին։

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դրա վերաբերյալ մեկնաբանություն չունի, քանի որ ամեն ինչ շատ պարզ ու հստակ իր գրառման մեջ ասել է։

«Ցավում եմ, որ որոշ մարդկանց մոտ ցնծության կամ այլ զգացողություններ են առաջացել։ Ես ասել եմ այն, ինչ մտածում եմ։ Ամենակարևոր բանն եմ ասել, որ ես գաղափարական ու արժեքային միասնության ու համախմբման կողմնակից եմ, և Աստված տա, սրբազան շարժումը հաջողի, հաղթանակի և ծառայի Հայաստանի, հայ ժողովրդի և Առաքելական եկեղեցու նպատակին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Հարցին՝ ո՞րն է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջողելու բանաձևը, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հարցը պետք է տրվի Բագրատ սրբազանին և շարժումն առաջնորդողներին։

Կարդացեք նաև

«Տվյալ դեպքում մենք աջակից ենք, կարծում եմ՝ մայիսի 26-ին ինքը կասի։

Երբ ես ու իմ ընկերները պայքարում էինք նիկոլիզմի դեմ, բնակչության 95 տոկոսն ու քաղաքական ուժերի 90 տոկոսը Նիկոլ Փաշինյանի ջատագովներն էին։ Գլխավոր նպատակը նիկոլիզմի հեռացումն է, իսկ երկրորդ նպատակը գաղափարական միավորումն է։ Ես դեմ եմ բոլոր արհեստական միավորումներին, Աստված տա, այն, ինչ նախագծել է այս շարժումը, իրականանա, բայց ես իմ կարծիքը հստակ ասել եմ»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս