Բաժիններ՝

Մոջտաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածու. Politico

Politico-ն գրել է, որ, Իրանի նախագահ Էբրահին Ռաիսիի անժամանակ մահվան հանգամանքով պայմանավորված, Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածու է դիտարկվում երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի որդին՝ Մոջտաբա Խամենեին։ Ըստ հրապարակման՝ Ռայիսիի մահը կամրապնդի շատ իրանցիների հավատը, որ Խամենեիի որդին՝ Մոջթաբան, կդառնա իր հոր ամենահավանական ժառանգորդի թեկնածուն:

«Ռաիսին ներկայացնում է Իրանի հեղափոխական էլիտայի ավելի երիտասարդ տարբերակը՝ նվազ կոմպետենտ, բայց շատ ավելի նախանձախնդիր», – ասել է Վաշինգտոնի ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ավագ գիտաշխատող Բեհնամ Բեն Թալեբլուն, որը կոչ է արել խստացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: «Հենց այդպիսի մարդկանց է Խամենեին ցանկանում տեսնել ղեկին։ Ռայիսիի մահը նեղացնում է նրա իրավահաջորդի ընտրության գործընթացը, և հավանական թեկնածուներից մեկը Խամենեիի որդին է», – ասվում է հրապարկման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս