Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
Մայիսի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել այսպես կոչված «Քոբանիի դատավարություն» անվամբ հայտնի դատական պրոցեսի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է Hurriyet:
Դատարանը Թուրքիայում քրդամետ ուժ համարվող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ընդհանուր առմամբ 47 մեղադրանքներով դատապարտել է 42 տարվա ազատազրկման:
Անկարայի 22-րդ Գերագույն քրեական դատարանում 2020 թվականին հայց է ներկայացվել 108 կասկածյալի դեմ՝ կապված Սիրիայի Քոբանի քաղաքի ուղղությամբ ԻՊ-ի կողմից իրականացված հարձակումների դեմ «Քոբանի» անունով հայտնի փողոցային ցույցերի հետ, որոնց ընթացքում 2014 թվականի հոկտեմբերի 6-8-ը 37 մարդ էր զոհվել։
Մեղադրական եզրակացության մեջ ասվում էր, որ 37 մարդ է զոհվել այն իրադարձություններում, որոնք իբր սկսվել էին այն ժամանակ HDP-ի ղեկավարների բողոքի կոչով։