Բաժիններ՝

Եվրոպական ֆիլմերի փառատոնին Երևանում ավելի քան քսան կինոնկար կցուցադրվի

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում Երևանում Եվրոպական ֆիլմերի փառատոն կկազմակերպի:

Փառատոնը կանցկացվի մայիսի 29-ից հունիսի 7-ը Կինոյի տան մեծ ու փոքր դահլիճներում:

Փառատոնում ընդգրկված է 23 ֆիլմ Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Դանիայից և Հայաստանից։

Ֆիլմերի ցուցադրությունը բացառիկ հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական կինոյին և այն կարևոր գաղափարներին, որոնք հեղինակները փորձել են փոխանցել ֆիլմերի միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս