Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ Նիկոլ Փաշինյան

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շուտափույթ ապաքինում մաղթելով նրան։

«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», – հավելել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ մահափորձ է տեղի ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ։ 71-ամյա տղամարդը չորս կրակոց է արձակել Ֆիցոյի ուղղությամբ, ինչից հետո վիրավոր քաղաքական գործչին տեղափոխեն են հիվանդանոց։

Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս՝ Հանդլով քաղաքում, կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։

Տեսանյութեր

Լրահոս