Կարլսենը հաղթեց Ռաջաբովին 89-րդ քայլին. Հավակնորդների մրցաշարի
Արդեն տեղեկացրել ենք, որ Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի նախավերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Անատոլի Գրիշչուկի հետ:
Նորվեգացի Մագնուս Կարլսենն, այսօր վստահ հաղթանակ տոնելով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ, կարողացավ միավորներով հավասարվել ռուս շախմատիստ Վլադիմիր Կրամնիկին:
13-րդ տուրի բոլոր արդյունքները՝
Ռաջաբով (Ադրբեջան) – Կարլսեն (Նորվեգիա) – 0 : 1
Կրամնիկ (Ռուսաստան) – Գելֆանդ (Իսրայել) – 0,5 : 0,5
Սվիդլեր (Ռուսաստան) – Իվանչուկ (Ուկրաինա) – 1 : 0
Գրիշչուկ (Ռուսաստան) – Արոնյան (Հայաստան) – 0,5 : 0,5
Մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի՝
Կրամնիկ – 8,5
Կարլսեն – 8,5
Արոնյան – 7
Սվիդլեր – 7
Գելֆանդ – 6
Գրիշչուկ – 6
Իվանչուկ – 5
Ռաջաբով – 4
Եզրափակիչ՝ 14-րդ տուրում կկայանան հետևյալ հանդիպումները՝ Իվանչուկ-Կրամնիկ, Կարլսեն-Սվիդլեր, Արոնյան – Ռաջաբով, Գելֆանդ – Գրիշչուկ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը