ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է լեհ գործընկերներին Լեհաստանի Սահմանադրության օրվա առթիվ։

ՀՀ ԱԳՆ-ն այդ կապակցությամբ սոցցանցի X հարթակում լեհական կողմին մաղթել է խաղաղություն և բարգավաճում։

«Հայաստանը բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա»,- ասված է շնորհավորական ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս