Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո΄չ անվադող այրել, ո՛չ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Ոչ մի խաղաղ ցուցարար իր մոտ չի ունեցել ոչ պայթուցիկ նյութեր, ոչ լուսաաձայնային ականներ, ավելին՝ հիվանդանոցում են գտնվել նաեւ երկու ոստիկաններ, բնակիչներից 4 հոգի են տեղափոխվել, որոնցից մեկը անչափահաս երեխա է եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Կիրանց գյուղում հայտարարեց քաղաքագետ, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը:
«Մենք հայտարարում ենք, որ ոչ մի կիրանցի, ոչ մի ակցիայի մասնակից ո՛չ քար են նետել, ո΄չ անվադող այրել, ո՛չ հարձակվել ոստիկանների վրա: Պահանջը հստակ է եղել, երեկ առանց պետհամարանիշների, մգեցված ապակիններով մեքենա է փորձել անցնել այդ հատվածում, որը լուրջ դիմադրության է հանդիպել»,-ասաց նա:
Նա նաեւ հայտնեց, որ իրենց տեղեկություններով բերման են ենթարկել գնդապետ Գրիգոր Գրիգորյանին Երեւան-Թբիլիսի ճանապարհահատվածից, փորձում են դրա վերաբերյալ տեղեկություններ ճշտել: