![](/banners/BeFunky-design.jpg)
Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/1135870.jpg)
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ադրբեջանցի սակրավորը ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտնաթաթից։