Սագի մսով սուպ-լապշա
Բաղադրիչները՝
- 700 գ սագի փափկամիս
- 3 լիտր ջուր
- 2 գլուխ սոխ
- 1 հատ մաղադանոսի արմատ
- 1 հատ գազար
- 1 ճ.գ. կարագ
- 2 ճ.գ. սամիթի կտրտած տերևներ
- 8 հատ հատիկավոր պղպեղ
- աղ
Խմորի համար
- 1 բաժակ ցորենի ալյուր
- 1/3 բաժակ ջուր
- 1 հատ ձու
- 1/2 թ.գ. աղ
Պատրաստման եղանակը
Սագի միսը համաչափ կտրատեք, վրան ջուր լցրեք ու եփեք մինչև պատրաստ լինելը: Պատրաստ լինելուց 20 րոպե առաջ ավելացրեք կտրտած ու տապակած սոխը, գազարն ու մաղադանոսի արմատը, հատիկավոր պղպեղը: Աղ արեք: Արգանակը թողեք հովանա:
Լապշայի համար ալյուրից, ձվից, ջրից ու աղից խմոր հունցեք, այն 2 մմ հաստությամբ բացեք: Բացած խմորի վրա ալյուր ցանեք, ապա շերտավոր կտրատեք, բարակ տաշեղների վերածեք ու թողեք չորանա:
Լապշան լցրեք պատրաստի արգանակի մեջ և 5 րոպե եփեք: Որպեսզի արգանակը թափանցիկ լինի, լապշան կարելի է առանձին եփել:
Մատուցելիս յուրաքանչյուր ափսեի մեջ մի կտոր սագի միս դրեք, վրան լցրեք սուպ-լապշան, ապուրի վրա ցանեք կտրտած սամիթը: