Սահմանային առաջին սյունը տնկելուց հետո Ալիևը Ֆրանսիային ու Հունաստանին «զգուշացնում» է, թե չփորձեք այնպես զինել Հայաստանին, որ ես համարեմ վտանգավոր. Բադալյան

Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս ընթացքում Ֆրանսիան շարունակում է «լռություն» պահպանել հայ-ադրբեջանական համաձայնագրի առնչությամբ: Ի դեպ, նկատենք եւս մեկ լռություն՝ Հունաստանը: Տարօրինակ չէ՞, երբ նույնիսկ Սլովենիայի արտգործնախարարությունն է Հայաստանին ու Ադրբեջանին «ողջունում» եւ «շնորհավորում», իսկ ահա Ֆրանսիան, ու նաեւ Հունաստանը՝ լուռ են:

Բայց ինչու՞, միթե՞ դժվար է մի երկու տող գրել X-ում:

Գրելն իհարկե դժվար չէ, բայց թերեւս դժվար է գրել սեփական շահերի դեմ:

Հիշո՞ւմ եք՝ վաշինգտոնյան բանակցության երկրորդ՝ հունիսյան ռաունդից հետո Ֆրանսիայի ՀՅԴ կառույցից տարածվածը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի անունից, որ ինքը հաճախ ավելի ջանադիր է պաշտպանում Հայաստանի շահերը, քան Փաշինյանը:

Անմիջապես հակադարձումը եղավ, թե՝ դա ՀՅԴ-ականների ապատեղեկատվությունն է, թեեւ Ելիսեյան պալատն այդպես էլ պաշտոնապես չհերքեց, թե Մակրոնն ասել է այդպիսի բան:

Ալիեւն շաբաթներ առաջ ասում է՝ Ֆրանսիան Ադրբեջանի հետ պայքարում է ռեգիոնում առաջնորդության համար: Իսկ այսօր էլ հայտարարում է, թե՝ ձեզ ասում եմ չէ՝ մեր միջեւ միջնորդ պետք չէ, մենք պայմանավորվում ենք:

Ի՞նչ է նշանակում դա «թարգմանաբար», եթե իհարկե չունենք աչքակապությամբ զբաղվելու մտադրություն: Թարգմանաբար դա նշանակում է՝ ես այս ռեգիոնում այլեւս հասել եմ այնպիսի աստիճանի, որ Դուք զբաղվեք միայն գլոբալ հարցերով՝ ինձ հետ խոսեք, իսկ հայ-ադրբեջանական հարցն արդեն լիովին իմ «քաշային կատեգորիայում» է:

Ու հետն էլ՝ սահմանային առաջին սյունը տնկելուց հետո, Ֆրանսիային ու Հունաստանին «զգուշացնում» է, թե չփորձեք այնպես զինել Հայաստանին, որ ես համարեմ վտանգավոր:

Իսկ այդ ընթացքում, Բրիտանիայի արտգործնախարար, թեեւ դե ֆակտո քաղաքական իմաստով գուցե նույնիսկ վարչապետ՝ նախկին վարչապետ Քեմերոնը շրջայց է սկսել Կենտրոնական Ասիայում, ու վաղը կլինի Ղազախստանում:

Ի դեպ, ասում են Ալիեւն այսօր ազդարարել է նաեւ, թե Ղազախստանում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները»:

Տեսանյութեր

Լրահոս