Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Թոքաթ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է CNN Turk-ը, այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
Երկրաշարժը տեղի է ունեցել 12,38 կմ խորության վրա, ավերածություններ չկան։