Արմեն Ղազարյանն ընտրվել է CDCJ միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի իրավական համագործակցության եվրոպական կոմիտեի (CDCJ) միգրացիայի հարցերով աշխատանքային խմբի անդամ (CDCJ-MIG)։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, CDCJ-ի բյուրոյի կողմից ձեռնարկված ընտրության գործընթացի արդյունքում, որը ապրիլի 2-ին գրավոր ընթացակարգով հաստատվել է CDCJ-ի կողմից, նոր աշխատանքային խումբը կազմող ութ փորձագետներից մեկն ընտրվել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Աշխատանքային խմբի առաջադրանքը քաղաքացիության կամ դրա որոշման ընթացակարգերում իրավաբանական օգնության և ներկայացուցչության, երեխաների համար տեղեկատվության և արդարադատության հասանելիության վերաբերյալ լավ փորձի ամփոփագրի պատրաստումն է (2024-2025 թթ.), ինչպես նաև քաղաքացիություն չունեցող երեխաների քաղաքացիության հասանելիության առնչությամբ ոչ պարտադիր իրավական գործիքի պատրաստման նպատակը:
Բոլոր փորձագետներն ընտրվել են՝ հաշվի առնելով պրակտիկ փորձը և իրավունքի, քաղաքականության ու գործնական հատուկ գիտելիքները քաղաքացիության և քաղաքացիության հասանելիության ոլորտում՝ հատկապես երեխաների համար, ինչպես նաև աշխարհագրական և գենդերային հավասարակշռությունն ու լեզվական հմտությունները:
CDCJ-MIG-ի առաջին հանդիպումը տեղի կունենա առցանց 2024 թ. մայիսի 2-րդ կեսին: