Բաժիններ՝

«Ժողովրդի շրջանում նա հայտնի է որպես թիկնապահ». փաստաբանը` Զարզանդ Նիկողոսյանի մասին

168.am-ը փաստաբան Արշավիր Խալափյանից հետաքրքվեց  մարտի 26-ին Սյունիք գյուղի գիշերային ակումբում տեղի ունեցած  ծեծկռտուքի մասին:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին, ժամը 06:45-ին, հիվանդանոցից Ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 43-ամյա Արմեն Վ.-ն: Նրան ուղեկցող տղամարդու բացատրությամբ` Արմեն Վ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 05:30-ի սահմաններում, Սյունիք գյուղում գտնվող գիշերային ակումբի աստիճանահարթակից վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության Լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Վ.-ին նշված ակումբի աստիճանահարթակի մոտ մարմնական վնասվածքները հասցրել են 43-ամյա Զարզանդ Ն.-ն և 37-ամյա Դավիթ Բ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Զարզանդ Նիկողոսյանը հայտնի է` որպես Սյունիքի մարզպետի թիկնապահ, թեև այս հանգամանքը ԶԼՄ-ների հետ զրույցում հերքել են թե’ Զ. Նիկողոսյանը, թե’ մարզպետը: Ա. Խալափյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը այդ միջադեպի մասին տեղեկատվությանը տիրապետում է այնքան, որքան մյուսները, որոնք տեղեկատվությունը ստացել են ԶԼՄ-ներից: Մեր հարցին, թե ըստ նրա` արդյո՞ք Զարզանդ Նիկողոսյանը եղել է մարզպատերանի աշխատակից, մարզպետի թիկնապահ, նա պատասխանեց. «Եթե համապատասխան փաստաթղթեր չեմ տեսել, ո՞նց կարող եմ ասել` եղե՞լ է մարզպետարանի աշխատակից կամ թիկնապահ: Ժողովրդի շրջանում նա հայտնի է` որպես թիկնապահ, բայց, բնականաբար, դա պետք է հաստատվի նաև համապատասխան փաստաթղթերով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս