Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Ռաֆահի շրջանին. Jerusalem Post
Իսրայելի օդուժը մի քանի հարվածներ է հասցրել Գազայի հարավային հատվածում՝ Ռաֆահ քաղաքի հատվածում: Այդ մասին գրում է Jerusalem Post հրատարակությունը։
«Չորեքշաբթի օրը երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի Ռաֆահի շրջանում գտնվող տարբեր թիրախների», – հաղորդում է հրատարակությունը։
Պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքի հաղորդագրությունների համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը ապրիլի 10-ի երեկոյան ավիահարվածներ են հասցրել սահմանային անցակետին և ավերված օդանավակայանին։ Ավելի ուշ հեռուստաալիքը, առանց լրացուցիչ մանրամասների, հաղորդել է Ռաֆահի վրա իսրայելական ևս մեկ ավիահարվածի մասին: