Բայրամովը մեկնել է Բելառուս
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ այցի շրջանակում նա կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մինսկում ապրիլի 12-ին։