Բաժիններ՝

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի մարտի հաշվետվությունը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Ծառայությունը ներկայացնում է մարտի ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների, բջջային հեռախոսների, wi-fi սարքերի և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետվությունը։

Այսպիսով՝ նախորդ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայողները հիմնարկների սանհանգույցներում, աստիճանավանդակների տակ, խցերի պահարաններում, սեղանների, օդափոխիչների ոտնակի մեջ և այլ տարբեր տեղերում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 2,99 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող զանգավծներ, 88 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 75 պարագաներ, 4 wi-fi սարք, 112 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս