Թուրքիայի Բուրսա նահանգում առգրավվել է ավել քան կես կգ թմրանյութ, ձերբակալվել 64 անձ
Մարտին թրամիջոցների շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Բուրսա նահանգի Գեմլիք շրջանում տեղի ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք գործողություններ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մեկ ամսվա կտրվածքով իրականացված գործողությունների արդյունքում թմրամիջոցների շրջանառության մեջ կասկածվող 64 անձ է ձերբակալվել, որից 10-ը կալանավորվել են:
Առգրավվել է ընդհանուր առմամբ 560 գրամ թմրանյութ, ինչպես նաև՝ 140 հատ սինթետիկ թմրամիջոց հանդիսացող հաբի վաճառքից ստացված 60.000 լիրա (ավելի քան շուրջ 2000 դոլար) (թուրքական ազգային արժույթ):