Հարցվածների 47.5 տոկոսն Արմեն Աշոտյանին համարում է քաղբանտարկյալ. Արամ Նավասարդյան
Հայաստանում «GALLUP» International»-ի կատարած հարցումների համաձայն, մարդկանց 54 տոկոսը կարծում է, որ երկրում կան քաղբանտարկյալներ։
Հարցումներն ընկերությունը կատարել է մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցումներին մասնակցել է 1101 մարդ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «GALLUP International»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցման արդյունքները։
Այսպիսով՝ հարցվածների 47,5 տոկոսը քաղբանտարկյալ է համարել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին քաղբանտարկյալ է համարել հարցվածների 26,1 տոկոսը, Նարեկ Սամսոնյանին՝ 12,1, իսկ Արտակ Գալստյանին՝ 7,6 տոկոսը։ Հարցվածների 2,5 տոկոսն էլ անազատության մեջ գտնվող այլ անձանց է համարել քաղբանտարկյալ։ Հարցին դժվարացել են պատասխանել 34,2 տոկոսը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում