
Դավիթ Հ.-ն ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները մարտի 30-ին Իսակովի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել 34-ամյա Դավիթ Հ.-ին: Նա 2023թ. հունվարի 20-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: