Լեհաստանը չեղարկել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին օրենքը, որը ստորագրվել է Փարիզում 1990 թվականի նոյեմբերի 19-ին։ Այս մասին հաղորդում է Լեհաստանի «PAP» մամուլի գործակալությունը։
«Պայմանագրի գործողության կասեցումը կնշանակի, որ Լեհաստանի Հանրապետությունը, ինչպես և մյուս երկրները, որոնք կորոշեն դա անել ՝ պաշտոնապես մնալով այդ համաձայնագրի կողմ, պարտավոր չեն լինի կատարել դրա դրույթները», – հայտարարել են Լեհաստանի հանրապետության նախագահի գրասենյակից:
Նշվում է, որ օրենքն ընդունվել է Լեհաստանի Սեյմի կողմից մարտի սկզբին, այնուհետև այն պաշտպանել է Սենատը:
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների և այն ժամանակվա Վարշավայի պայմանագրի երկրների, այդ թվում ՝ Լեհաստանի միջև։
Պայմանագրի նպատակն էր նվազեցնել դրա կնքման պահին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և Վարշավայի նախկին պայմանագրի պետությունների մոտ առկա հարձակողական սովորական սպառազինությունը, այնուհետև պահպանել այն որոշակի մակարդակի վրա: Պարտավորությունները վերաբերում են սովորական զինված ուժերի հինգ կատեգորիաներին՝ մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի, մարտական ինքնաթիռներ և հարվածային ուղղաթիռներ: