Ձեզ սխալ բաներ են հուշում՝ ցտեսություն. Անդրանիկ Քոչարյանը՝ Գրիգոր Մինասյանին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ՀՀ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը նախկին կադրերից է ու նրա նշանակումը սխալ էր։ Նախարար Գրիգոր Մինասյանը հակառակ կարծիքին է.
«Պարո՛ն Քոչարյան, բնականաբար, կարող են լինել փոխատեղումներ, որոնք Ձեր սրտով չեն լինի, քանի որ տվյալ մարդուն ճանաչել եք այլ իրավիճակում, սակայն դրանք շատ սուբյեկտիվ ընկալումներ են։ Միակ բանը, որի վրա մենք կարող ենք որոշում ու կարծիք ձևավորել, արդյունքն է, մնացած ամեն ինչ սուտ է։
Այս տարվա վերջ Դուք այստեղ նստած ասելու եք՝ պարո՛ն Մինասյան, բա, ասում էիք` սա, ի՞նչ եղավ արդյունքը․․․
Կամ էլ ես եմ ճիշտ դուրս գալու, ասելու եմ՝ պարո՛ն Քոչարյան, տեսա՞ք, որ ստացվեց։ Հուսամ` այս դեպքում իմ ու Ձեր շահն այն է, որ ես ճիշտ դուրս գամ, ինչքան էլ որ դուք պարտվեք»,- ասաց Մինասյանը։
Վերջում Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ «Ձեզ սխալ բաներ են հուշում՝ ցտեսություն» ու հեռացավ։