«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը. Reuters
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Ըստ գործակալության հրապարակած տեղեկատվության՝ «Իսլամական պետությունը» հայտարարել է, որ իր զինյալները հարձակում են գործել Մոսկվայի ծայրամասերում՝ սպանելով և վիրավորելով հարյուրավոր մարդկանց և մեծ ավերածություններ պատճառելով և անվտանգ վերադարձել իրենց բազաներ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ռուսաստանի Դաշնությունը իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հայտնել, թե ով է ահաբեկչության պատասխանատուն։
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 80, վիրավորվել 100-ից ավելի մարդ։