«Ղալաթ ա անում, որ հիմն ու զինանշան ա փոխում Ալիևի համար. ինչքան անգրագետ կա, իր կողքն են». խոսում են քաղաքացիները
«Սիրտս շատ լցված է, ուզում եմ մի երկու նախադասություն ասեմ: Ես դեղատանն աշխատելով՝ ստանում եմ 15 000 դրամ: Ես որտեղի՞ց օրը 600 դրամ տամ, գնամ-գամ: Իրենք չգիտե՞ն այդքանը: Եթե էլի թանկացումներ կլինեն, թող իրենց ծախեն, էդ թանկացումների տեղը տան գումար: Ամենավատ բառը կասեի էս կնիկ հալով, հորս արև»,- ասում է տարեց կինը՝ հավելելով՝ իսկ մե՞զ ինչու չեն տալիս այդ պարգևավճարները, փողոց ենք մաքրում:
Վերջինս նկատեց՝ ինչքան անգրագետ կա, բոլորը հավաքված են Փաշինյանի շուրջը:
«Իսկ էն վախտ էդ պատգամավորներին որ նայում էիր, հիանում էիր: Մեզ համար հանգիստ ապրում էինք»,- ասում է նա:
Տատիկը դեմ է նաև Սահմանադրություն, հիմն ու զինանշան փոխելուն:
«Ղալաթ ա անում, որ հիմն ու զինանշան ա փոխում Ալիևի համար. մենք պատմություն ունեցել ենք ու ունենալու ենք»,-ասում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ