Թուրքիայի 3 քաղաք ընդգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների ցանկում
Լոնդոնում գործող «Euromonitor International» շուկայի հետազոտական ընկերությունն ուսումնասիրություն է անցկացրել և հրապարակել աշխարհի 100 ամենագեղեցիկ քաղաքների ցանկը։
Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ հրապարակված տվյալների՝ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների ցանկը գլխավորում է Փարիզը, որին հաջորդում են Դուբայը, Մադրիդը, Տոկիոն և Ամստերդամը։
Աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների ցանկում են ընդգրկվել նաև Թուրքիայի 3 քաղաք՝ Ստամբուլը, որը զբաղեցրել է 23-րդ տեղը, Անթալիան՝ 57-րդ և Բոդրում 93-րդ։ Թուրքիայի այս 3 քաղաքները համարվել են որպես հայտնի և շատ տարածված զբոսաշրջային ուղղություններ։