Բաժիններ՝

Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը. վարորդը տեղում մահացել է. ավտոմեքենայում եղել են կինն ու դուստրը

Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 60-ամյա Հրաչյա Ա.-ն, իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, Արմավիրի քաղաքի 110 թաղամասով ընթանալիս բախվել է 224 տան դիմաց գտնվող բետոնե սյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են վարորդի մահը։

Դեպի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վաղինակ Գևորգյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Թարվերդյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս