Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունները
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը կպարզաբանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը։ Այս մասին հաղորդում է RT-ը։
Նա հայտնել է, որ ռուսական կողմը լսել է Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ՝ ասելով.
«Առջևում, իհարկե, շատ աշխատանք կա։ Մեզ անհրաժեշտ են շփումներ ինչպես ՀԱՊԿ շրջանակներում, այնպես էլ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կպարզաբանենք և կխոսենք պարոն վարչապետի հայտարարություններին համապատասխան»։
Ավելի վաղ՝ մասնավորապես նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե ՀԱՊԿ-ը չպատասխանի հանրապետությունում իր պատասխանատվության ոլորտին վերաբերող հարցերին։