Ֆրանսիայի դեսպանը մասնակցել է «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսին
Երևանի Թամանյան թանգարանում բացված «Իմ տունն Արցախում» ցուցահանդեսը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հայերի կյանքին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դե Կոտինյին:
«Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին Հայաստանում՝ առանց նրանց իրավունքների ոտնահարման, առաջին հերթին՝ վերադարձի իրավունքի»,- գրել է նա:
L’exposition “Ma maison en Artsakh” au Musée Tamanyan d’Erevan explore les vies laissées derrière eux par les Arméniens du Haut-Karabagh forcés de fuir leurs foyers
➡️ Aider les réfugiés du Haut-Karabagh en Arménie sans rien céder sur leurs droits, et d’abord, le droit au retour. pic.twitter.com/gM9GZ8omEb— Olivier Decottignies (@O_Decottignies) March 10, 2024