Բաժիններ՝

Իրավապահ ուժային կառույցների աշխատակիցներին առաջարկվում է տարին երկու անգամ թմրաթեստ անցնել. Ագնեսա Խամոյանի նախագիծը

Այսօր շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի կողմից հեղինակած օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է նախաքննական և հանցագործությունների դեմ պայքարի լիազորություններով օժտված մարմինների ծառայողների, մասնավորապես՝ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ), Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ), Հակակոռուպցիոն կոմիտեի, ինչպես նաև դատախազների և քննիչների կողմից տարեկան 2 անգամ թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու վերաբերյալ ստուգման անցկացման պահանջի սահմանում։ Խոսքը համապատասխանաբար թվով 6 օրենքների մեջ կատարվող փոփոխությունների փաթեթի մասին է:

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում վերջին տարիներին թմրանյութերի, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության աննախադեպ աճը, ինչպես նաև դրանց՝ ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից օգտագործման և շահույթ ստանալու նպատակով շրջանառության ոչ եզակի դեպքերը, բնականորեն անհրաժեշտություն է առաջացնում նախ նրանց շրջանում բացառել թմրանյութերի օգտագործման ու շրջանառության արատավոր պրակտիկան:

Նախագծով առաջարկվում է՝ նշված մարմինների աշխատակիցների համար վերջիններիս կողմից թմրանյութ օգտագործելու փաստի հաստատման դեպքում նրանց ազատել աշխատանքից: Եվ հենց այդ նպատակով է առաջարկվում տարեկան երկու անգամ իրավապահ ու ուժային մարմինների աշխատակիցներին թմրաթեստ անցնել:

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորի նախագծով՝ առաջարկվում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, Փրկարար ծառայության, ՀՀ ԱԱԾ, ՊՊԾ ծառայողների, ՀՀ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև դատախազների համար սահմանել թմրանյութերի և հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով տարեկան 2 անգամ ստուգման պահանջ: Նախագծով նաև հստակ սահմանվել է, որ թմրանյութեր կամ հոգեմետ նյութեր օգտագործելը կամ վկայակոչված պարտադիր ստուգումից հրաժարվելը հանդիսանում է վերջիններիս ծառայությունից ազատելու հիմք:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս