Բաժիններ՝

Բժիշկը խոսել է սուր շնչառական վարակների դեպքում կիրառվող վտանգավոր մեթոդի մասին

Սուր շնչառական վարակների դեպքում խորհուրդ չի տրվում շնչել գոլորշի, ասել է քիթ-կոկորդ-ականջաբան Վլադիմիր Զայցեւը։ Նա aif.ru-ի հետ զրույցում խոսել է սուր շնչառական վարակների բուժման հանրաճանաչ ժողովրդական մեթոդի վտանգների մասին։

Զայցևը զգուշացրել է, որ տաք գոլորշու ներշնչումն անխուսափելիորեն հանգեցնում է բերանի, քթի և կոկորդի լորձաթաղանթի վնասվածքի, իսկ ծանր դեպքերում՝ նույնիսկ դեմքի մաշկի այրվածքների։ Դա հրահրում է տարբեր բարդությունների զարգացում, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է բժիշկը։

Զայցեւն այս մեթոդի կիրառման ամենավտանգավոր հետեւանքն անվանել է կորցրած ժամանակը։

Բժիշկը բացատրել է, որ քանի դեռ մարդն ինքնաբուժմամբ է զբաղվում և չի դիմում բժշկի, հիվանդությունը զարգանում է, և ռիսկը, որ այն կարող է ավելի ծանրանալ, մեծանում է։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս