Ռուսաստանի բարեկամներն են նրանք, ովքեր իրենց անգլոսաքսոնական քաղաքականության կրող ու մաս չեն համարում․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանը շատ բարեկամներ ունի․ դրանք այն պետություններն են, որոնք իրենց անգլո-սաքսոնական քաղաքական աշխարհի մաս չեն համարում։

«Մեր բարեկամները շատ են, նրանք ապրում են աշխարհի տարբեր երկրներում․ դրանք սովորական մարդիկ են՝ հաշվվում են միլիոններով, հարյուրավոր միլիոններով։ Դրանք նաև խոշոր պետությունների առաջնորդներ են, որոնք բարեկամաբար են տրամադրված Ռուսաստանի հանդեպ։

Այսպես ասեմ՝ մեր բարեկամների շարքում են բոլոր նրանք, ովքեր իրենց անգլոսաքսոնական քաղաքական համայնքի մաս չեն համարում»,- ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Տեսանյութեր

Լրահոս