«Ֆրանսիական արարողության մեջ ավելի շատ հայկականություն կա, քան մեր երկրում մեզ շինծու պարտադրվածի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Միսաք Մանուշյանի աճյունի Փարիզի Պանթեոն տեղափոխման ֆրանսիական արարողության մեջ ավելի շատ հայկականություն, հայություն, հայանմանություն, հայամետություն, հայկականի խտություն կա, քան մեր երկրում մեզ շինծու պարտադրվածի մեջ: Մեր նախնիները մեզ հիշեցնում և պարտադրում են լինել այն, ինչ պետք է և պարտավոր ենք լինել, թոթափելով մաղձն ու փոքրությունը, վախն ու պարտադրանքը»: