Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին Գազայում հրադադարի հարցում առաջընթացի բացակայության համար

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան Իսրայելին մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի և գերիների փոխանակման հարցում առաջընթացի բացակայության համար։

Ըստ շարժման առաջնորդի՝ ՀԱՄԱՍ-ը հենց սկզբից դրական է արձագանքել միջնորդ երկրներից Իսրայելի հետ գործարք կնքելու առաջարկներին՝ պաղեստինյան ժողովրդի դեմ «ագրեսիան դադարեցնելու և Գազայի հատվածի պաշարումը վերացնելու նպատակով»։

«Շարժումը ցուցաբերել է լիակատար ճկունություն այդ խնդիրների լուծման հարցում, սակայն պարզ է, որ Իսրայելը շարունակում է մանևրել ու ձգձգել մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծումը, և կենտրոնացել է դիմադրության կողմից պահվող բանտարկյալների ազատ արձակման վրա», – ասված է հայտարարության մեջ:

Հանիայի խոսքով՝ դիմադրությունը չի համաձայնի հրադադարին, քանի դեռ չի դադարեցվել ագրեսիան Գազայի հատվածի դեմ, Իսրայելի բանակը դուրս չի բերվել այտեղից, քանի դեռ պաշարումը չի վերացվել պաղեստինյան անկլավից, չեն տրամադրվել ապահով ապաստաններ տեղահանվածների համար։

Նա հավելել է, որ Իսրայելի հետ միջնորդավորված բանակցությունների նպատակներից մեկը գերիների փոխանակումն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս