Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սոֆիա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-17-ը պաշտոնական այցով գտնվելու է Բուլղարիայի Հանրապետությունում:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի, նախագահ Ռումեն Ռադեւի, Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Տեսանյութեր

Լրահոս