![](/banners/BeFunky-design.jpg)
Արտյոմ Գ.-ն հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
![](https://168.am/wp-content/uploads/2022/07/sahman.jpg)
Փետրվարի 10-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արտյոմ Գ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: