Քույրերի և եղբայրների միջև եղած սերը

Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն: Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային՝ նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ստանալով ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը»: Այսինքն՝ նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում: Արդարությունն Աստծու գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև:

Արդարությունն ավագին տրվում է հարգանքի միջոցով, կրտսերին՝ սիրո, այնպես, որ նա չվնասվի: Այդ մասին հիշատակվում է Երկրորդ Օրինաց գրքի 1:17 տողում:

Օրինակ, եթե ավագ եղբայրն է մեղավոր, ապա մենք պետք է կրտսերին արդարացնենք՝ միևնույն ժամանակ չվիրավորելով ավագին կրտսերի ներկայությամբ: Մենք պետք է մեղավորի հետ առանձին խոսենք, որպեսզի նա հասկանա իր սխալը:

– Հա՛յր, իսկ ինչպե՞ս է խանդը բուժվում, որը սովորաբար ավագ եղբայրներն ու քույրերն են ունենում կրտսերների նկատմամբ:

Կարդացեք նաև

– Խանդը կիրք է: Սակայն, եթե երեքամյա փոքրիկը տեսնում է, թե ինչպես է մայրը կրծքով կերակրում նորածին եղբորը կամ քրոջը, ապա նա որոշ կերպով արդարացված է իր խանդի հարցում, որովհետև դեռ վերջերս հենց իրեն էին կրծքով կերակրում: Այժմ նա եղբորն է տեսնում մայրիկի գրկում ու մտածում է. «Դեռ երեկ էր, որ մայրիկն ինձ էր իր գիրկն առնում, իսկ այժմ ինձ հետին պլան է մղել»:

Եթե փոքրիկը տատիկ ունի, լավ է, քանի որ կա մեկը, որի մոտ կարող է մխիթարություն գտնել: Սակայն երբ նա արդեն չորս տարեկան դառնա, պետք է ավելի քիչ խանդի:

Իսկ երբ արդեն վեցը լրանա, մայրը պետք է ասի նրան.

«Դու արդեն մեծ ես: Ո՞ր մի մայրիկն է իր գիրկն առնում այդքան մեծ երեխայի»: Եթե մայրն օգնի փոքրիկին հաղթահարելու իր խանդը, ապա նա միայն լուրջ առիթներով կվազի մայրիկի մոտ: Իսկ եթե երեխան ուզում է մոր փեշին անվերջ կպած մնալ, ապա դրա մեջ հիվանդագին ինչ-որ բան կա:

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս