Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն: Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային՝ նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ստանալով ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը»: Այսինքն՝ նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում: Արդարությունն Աստծու գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև: