Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդունել է ադրբեջանցի գեներալների

Հունվարի 31-ից փետրվարի 3-ը Թուրքիայի պաշտպանության նախարարության X-ի (Twitter) էջում չորս գրառում է կատարել Ադրբեջանի զինուժի բարձրաստիճան սպաների՝ Թուրքիա կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հունվարի 31-ին նրանց ընդունել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերը: Փետրվարի 1-ին գեներալներն այցելել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ Անըթքաբիր։

Իսկ փետրվարի 2-ին Անկարայում հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի Հանրապետության առաջին նախագահ, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի հիշատակին՝ նրա անունով կոչված այգում:

Փետրվարի 3-ին Ադրբեջանի զինուժի սպաները եղել են Քիլիսում տեղակայված Թուրքիայի 1-ին սահմանապահ գնդի հրամանատարությունում և տեղեկություն ստացել սահմաններին իրականացվող միջոցառումների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս