Բաժիններ՝

Ֆինլանդիան դեռևս չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիան դեռևս չի նախատեսում բացել Ռուսաստանի հետ սահմանը։

Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի կառավարության ղեկավար Պետերի Օրպոն։

«Մենք հասկանում ենք, որ արևելյան սահմանի հետևում կան մարդիկ, որոնց նպատակն է ապօրինի մուտք գործել Ֆինլանդիա: Պարզ է, որ մենք չենք կարող վերանայել սահմանը փակելու մեր որոշումը», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, Օրպոն նշել է, որ անհրաժեշտ է միջոցներ նախապատրաստել՝ կանխելու մարդկանց ապօրինի տեղաշարժը սահմանի փակ լինելու պայմաններում:

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը կայացրել էր անցած տարվա նոյեմբերի վերջին։ Ֆինլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ նման որոշում են կայացնում փախստականների հոսքը կանխելու նպատակով։ Նրանք Ռուսաստանի մեղադրել էին փախստականներին դեպի Ֆինլանդիա ուղղորդելու մեջ։ Ռուսաստանը հերքել էր Ֆինլանդիայի մեղադրանքները։

2024 թվականի հունվարի 11-ին Ֆինլանդիան որոշեց մինչև փետրվարի 11-ը երկարաձգել Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը։

Սպասվում է, որ Ֆինլանդիայի ՆԳՆ-ն այդ հարցով նոր որոշում կկայացնի փետրվարի 8-ին կայանալիք կառավարության նիստում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս