Մինի-պիցցա՝ թավայի մեջ
Բաղադրիչները՝
- 1 բաժակ կեֆիր
- 1 հատ ձու
- 100 գ ալյուր
- 0,5 թ.գ. կերակրի սոդա
- 1 պտղունց աղ
- 2 հատ լոլիկ
- 100 գ երշիկ
- 100 գ պանիր
Պատրաստման եղանակը՝
Կեֆիրը ձվի, աղի ու կերակրի սոդայի հետ հարեք: Ավելացրեք մաղած ալյուրն ու խմոր հունցեք:
Լոլիկն ու երշիկը փոքր խորանարդների ձևով կտրատեք: Պանիրը քերիչով քերեք:
Խմորը գդալով լցրեք թեժ թավայի մեջ՝ յուղաբլիթի պես: Մի կողմից 3 րոպե տապակեք, շրջեք:
Շրջած կողմի վրա լցրեք կտրտած լոլիկն ու երշիկը, վրան՝ քերած պանիրը: Թավան կափարիչով ծածկեք ու պատրաստեք մինչև պանրի հալչելը: