Հակոբ Արշակյանի կոչով դահլիճը ծափահարեց կnռnւպցիոն չшրшշшհումների գործով կшլшնшվորվшծ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին. newday
«Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ամբիոնից իր անուղղակի աջակցությունը հայտնեց կոռուպցիոն չարաշահումների աղմկահարույց գործով 2 ամսով կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին։ Այս մասին գրում է newday.am-ը։
Արշակյանը հայտնեց, որ ուզում է կիսվել մի մարդու մասին, ով վերջերս գիրք է հրատարակել, որը կոչվում է «Վերելք», խոսքը «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասին է։ Իր գրքում Հովհաննիսյանը խոսում է ՀՀ-ի՝ դեռ Սովետական Միությունից թվայնացման մասին։
Նա խնդրեց ներկաներին ծափահարություններով ողջունել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին։



