Թուրքիայում աղքատության շեմը չեն հատում տնային տնտեսությունների շուրջ 30%-ը

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2023-ի աղքատության և կենցաղային պայմանների վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիայում 2023-ին աղքատության շեմից ցածր տնային տնտեսությունները կազմել են 13.9 տոկոս:

Այս պարագայում հաշվի է առնվել մեկ ընտանիքի ամսական միջին եկամտի կեսը:

Միջին եկամուտի 60 տոկոսի դիտարկման պարագայում այն աճելով՝ կազմել է 21.7 տոկոս:

Ամենից շատ աղքատության աճը գրանցվել է մեկ տնային տնտեսության միջին եկամտի 70 տոկոսի դիտարկման պարագայում: Այն կազմել է 29.7 տոկոս:

Տեսանյութեր

Լրահոս