Բաժիններ՝

Իրանում հայտարարել են, որ երկրի զինված ուժերը Սիրիայում են գտնվում Դամասկոսի կամքով

Իրանի զինված ուժերը Սիրիա են մտել Դամասկոսի հրավերով, և նրանց պարտականությունն այնտեղ ահաբեկչության դեմ պայքարն է։ Այս մասին հայտարարել է հատուկ քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը։

Ալի Ասղար Հաջին թեմային անդրադարձել է Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 21-րդ
հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Սիրիայից իրանական ուժերի հնարավոր դուրսբերման մասին հարցին։

«Մենք Սիրիա ենք մտել օրինական կառավարության հրավերով այն ժամանակ, երբ ահաբեկիչներն օկուպացրել էին երկրի մեծ մասը և սպանում էին սիրիացի ժողովրդին: Իրանի զինված ուժերն օգտագործել են իրենց ներուժն ու հնարավորություններն ահաբեկչության դեմ պայքարի համար, և մեր աշխատանքի արդյունքը տեսանելի է», – Ասղար Հաջիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Իրանցի դիվանագետը նշել է, որ «ահաբեկիչները ներկա են ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի տարածքում, և Իրանն օգնում է նաև Բաղդադին այդ պայքարում»։

Սիրիայում կարգավորման հասնելու նպատակով Աստանայի ձևաչափով բանակցությունները սկսվել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ 2017 թվականին: 2023 թվականի հունիսին՝ 20-րդ հանդիպմանը, Ղազախստանի ԱԳՆ-ն առաջարկել էր Աստանայում ավարտել Սիրիայի հարցով բանակցությունները՝ նշելով, որ Աստանայի գործընթացը կատարել է իր խնդիրը։ Սակայն ավելի ուշ Ղազախստանի իշխանությունները որոշել են անցկացնել 21-րդ հանդիպումը՝ ձևաչափի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ առաջարկից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս